Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Երևանը կներկայանա լուսային գեղեցիկ ու տոնական հանդերձանքով

Սեպտեմբեր 20, 2011թ. 10:45

00Անկախության 20-ամյակի եւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններին լուսային գեղեցիկ ու տոնական հանդերձանքով ներկայանալու նպատակով քաղաքապետարանը լուսավորել է մայրաքաղաքի պատմաճարտարապետական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը: Լուսավորվել են Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, Մատենադարանը եւ կենտրոնական մի շարք փողոցների շենքեր:

Լուսավորվել է մայրաքաղաքի 34 արձան: Լուսային նոր գեղարվեստական տեսք են ստացել Հաղթանակի եւ Կիեւյան կամուրջները, Հրազդանի կիրճը: Հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակի լուսավորման համար տեղադրվել է ժամանակակից, էներգախնայող 320 LED գունավոր լուսատու: Լուսային նոր ձեւավորում է ստացել Հանրապետության հրապարակը: Ավելի վառ ու պայծառ լուսավորություն ապահովելու համար լուսատու 40 սյուները փոխարինվել են նոր, կրկնակի հզորություն ունեցող լոսարձակներով:


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն