Գլխավոր » TOP, Լրահոս

«Ժառանգության» հանդիպումը Վանաձորում

Սեպտեմբեր 26, 2011թ. 14:05

15Սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության 20-ամյակի առիթով Վանաձորում էին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության այլ ներկայացուցիչներ: Վանաձորցիների հետ նրանց հանդիպումը տեղի ունեցավ երկաթուղայինների ակումբում:

Հավաքվածներին դիմելով` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ժողովուրդը պետք է «սեփական ճակատագիրը
որոշելու պատասխանատվություն ստանձնի եւ հասնի նրան, որ Հայաստանը դառնա իրապես ազատ,
ժողովրդավարական, արժանապատիվ երկիր»:

Հովհաննիսյանը քաղաքացիներին հորդորեց գործուն մասնակցություն ցուցաբերել ձեւավորմանը եւ պահանջել, որ ընտրված իշխանությունը հաշվետու լինի ժողովրդին:

Հանդիպմանը հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց առնչությամբ պարզաբանումներ տվեցին նաեւ ԱԺ
պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի մասնաճյուղի
պատասխանատու Գառնիկ Սահակյանը:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն