Խորհրդակցություն Արցախի Հանրապետության Նախագահի մոտ
Սեպտեմբեր 29, 2011թ. 18:50
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող աշխատանքներին:
Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը եւ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախագահը կարեւորել է ոլորտի նշանակությունը հանրապետության տնտեսության զարգացման գործում եւ համապատասխան հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:












