Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այցելել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր

Հոկտեմբեր 6, 2011թ. 18:59

Ֆրանսիայի նախագահ Նիկոլ Սարկոզին ՀՀ նախագահի  ուղեկցությամբ այցելել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհվածների հիշատակին:  Հուշահամալիրին ծաղկեպսակ դնելուց հետո նախագահները  շրջայց կատարեցին  Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրում, այնուհետև ծառ տնկեցին  Հիշողության պուրակում:

Ֆրանսիայի նախագահը Ծիծեռնակաբերդ կատարած  այցից առաջ հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիոկս Գարեգին Բ-ի հետ:

Օդանավակայանում Սարկոզիին դիմավորելիս ՀՀ նախագահը ձեռքով ցույց է տվել Արարատ լեռը, Ֆրանսիայի նախագահը հիացած նայել է բիբլիական Արարատին:

Տեղեկացնենք, որ  վաղը Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները Երևանում կմասնակցեն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի տուն–թանգարանի բացմանը։

Հոկտեմբերի 7–ին Նիկոլյա Սարկոզին կայցելի Ադրբեջան, ապա Վրաստան։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն