Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ֆրանսիան ցանկանում է ակտիվ գործունեություն ծավալել այս տարածաշրջանում

Հոկտեմբեր 6, 2011թ. 18:55

Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջանային այց է: Ֆրանսիան ցանկանում է ակտիվ գործունեություն ծավալել այս տարածաշրջանում, այդ թվում նաև հակամարտությունների կարգավորմանը:

Քաղաքագետի կարծիքով Ֆրանսիայի ակտիվությունը  բավական օգտակար կլինի բոլոր երկրների համար, քանի որ նա  չեզոք միջնորդ է, ինչն անհրաժեշտ է  մեր նման զգայուն տարածաշրջանի համար:

«Պատահական չէ, որ Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման համար ԵՄ-ի կողմից նշանակված ներկայացուցիչը ֆրանսիացի դիվանագետ է»:

«Ֆրանսիայի դերը բավական կառուցողական է ԼՂՀ-ի կարգավորման հարցում, որի ապացույցը հիմնահարցը խաղաղ ճանապարհով լուծելու կոչն է»,-ասել է Գրիգորյանը


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն