ԼՂՀ Նախագահ.«Զզորահավաքները հանդիսանում են երկրի պաշտպանունակության կարեւոր բաղադրամասերից մեկը»
Հոկտեմբեր 6, 2011թ. 12:14
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում իրականացված պլանային զորահավաքին:
Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ համապատասխան կառույցների պատասխանատուներ:
Նախագահը կարեւորել է զորահավաքների պատշաճ իրականացումը՝ նշելով, որ դրանք հանդիսանում են երկրի պաշտպանունակության կարեւոր բաղադրամասերից մեկը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:












