Սերժ Սարգսյան.«Ակնկալում ենք ուշադիր վերաբերմունք մեր երկրի անվտանգության նկատմամբ»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ մամուլի ասուլիսում` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանն օգտագործում է եվրոպական ծրագրերը սպառազինությունների մրցավազքի ֆինանսավորման համար,ասել է` Եվրոպայի էներգետիկ ծրագրերը չպետք է նոր պատերազմ սնող աղբյուր դառնան:
«Մենք հարգանքով եւ ըմբռնումով ենք մոտենում ԵՄ երկրների ցանկությանը` ապահովել աներգետիկ անվտանգությունն ու էներգիայի այլընտրանքային աղբյուրներ եւ ակնկալում ենք ուշադիր վերաբերմունք մեր երկրի անվտանգության եւ տարածաշրջանում կայունության նկատմամբ»,- նկատել է նախագահը` հավելելով, որ բոլորն են ցանկանում եվրոպական ծրագրերի իրականացում, քանի որ այդ դեպքում համագործակցությունը կարող է կարեւոր դեր խաղալ կայունության ամրապնդման գործում:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, թե այդ ծրագրերը պետք է այնպես իրականացվեն, որ ապահովեն երկրների հավասարաչափ զարգացումը, որպեսզի դրանց արդյունքը ծառայի խաղաղությանը, այլ ոչ պատերազմին, չդառնան նոր պատերազմ սնող աղբյուր:
ArmAr.am












