«ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի կարգավորման գործում»
Հոկտեմբեր 7, 2011թ. 14:13
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, ԵՄ-ի Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրի հարցով գլխավոր բանակցող Ջոն Քյաերը հայտարել է, թե Եվրամիությունը, հնարավորության սահմաններում, կաջակցի ԼՂ խնդրի լուծմանը:
« ԼՂ խնդրի կարգավորման միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ ԵՄ-ն ներգրավված չէ բանակցային գործընթացում: Բայց մենք ունենք պատմական փորձ, թե ինչպես կարելի է լուծել հակամարտությունները: ԵՄ-ն պատրաստ է իր հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել ԼՂ խնդրի կարգավորման գործում»,- ասել է նա:
ArmAr.am












