Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ըստ Եգանյանի արտագաղթի պատճառները 4-ն են

Հոկտեմբեր 7, 2011թ. 18:18

Այսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ՀԽ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի ընդլայնված նիստում՝ միգրացիոն խնդիրների շուրջ քննարկման ավարտին

Առաջակել է  յուրաքանչյուր տարի պետբյուջեում գումար հատկացնել` ներգաղթի եւ արտագաղթի ճիշտ հաշվեկշիռն ու համապարփակ վերլուծությունը կազմելու համար՝ սկսած 2012թ. տնտեսական տարվանից:

Հանրային խորհրդի այսօրվա նիստում, միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշել է, որ 1988-2001թթ. Հայաստանից արտագաղթել է 1,1 միլիոն մարդ, 2002-2007թթ.՝ 150 հազար մարդ: 2008թ.-ից հետո արտագաղթի ճշգրիտ թվերի շուրջ վերլուծություններ անելու համար Գագիկ Եգանյանն ասել է, թե ուղիներ որոնվում: «Մեկ  ուղի է՝ սպասել առաջիկայում անցկացվելիք մարդահամարի արդյունքների հրապարակմանը»,-ասել է Եգանյանը:

Խոսելով  արտագաղթի պատճառների մասին, Եգանյանը նշել է հիմնական  չորսը՝ աշխատատեղերի բացակայություն, բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայություն, մասնագիտական աշխատատեղերի բացակայություն, գործարարությամբ զբաղվելու առողջ մթնոլորտի բացակայություն:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն