ՌԱՀՀԿ-ում տեղի է ունեցել հերթական քննարկումը
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցի հերթական պարապմունքը վարեց Կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը: Դասախոսությունը նվիրված էր «Հայաստանում սահմանադրական պետության գաղափարը եւ քաղաքական պայքարի արդի փիլիսոփայությունը» թեմային:
Հիշեցնենք, որ անվճար հիմունքներով գործող երիտասարդական դպրոցի ծրագրի շրջանակներում ՌԱՀՀԿ-ն ձեռնարկել է «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» խորագրով սեմինար-դասընթացների շարք:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ՝ root@acnis.am եւ info@acnis.am, կայքէջ՝ www.acnis.am:












