Ֆրանսիան քննարկում է հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարությանը մասնակցելու հարցը
Հոկտեմբեր 7, 2011թ. 19:00
Այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանում գտնվող Ֆրանսիայի արտաքին առեւտրի նախարար եւ պետական քարտուղար Պիեռ Լելուշը հայտարարել է, թե Ֆրանսիան լրջորեն քննարկում է Հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարությանը մասնակցելու հարցը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպման ժամանակ եւս ողջունել է Ֆրանսիայի հնարավոր մասնակցությունը ատոմակայանի կառուցման հարցում:












