Գլխավոր » ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն

ԵԽԽՎ պատվիրակները շնորհավորել են Արցախի Հանրապետության 20 ամյակը

Հոկտեմբեր 7, 2011թ. 17:25

ԵԽԽՎ 14 երկրներ ներկայացնող 32 պատվիրակներ շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20 ամյակի կապակցությամբ

Օրերս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցության պատվիրակ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ 32 պատգամավորների ստորագրությամբ պատմության մեջ առաջին անգամ ընդունվել է Արցախի 20 ամյակին նվիրված մի հայտարարություն: Դրանում բարձր գնահատելով Արցախի որդեգրած զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը եւ գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը, ԵԽԽՎ պատգամավորները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20-ամյակի կապակցությամբ եւ կոչ արել սերտորեն համագործակցել նրա` օրինականորեն ընտրված իշխանությունների հետ:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ  Լեռնային Ղարաբաղը անկախություն հռչակեցին մոտավորապես միաժամանակ, սակայն եթե նրանցից առաջին երեքը արդեն 10 տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ են, ապա Արցախը դեռ այս կազմակերպության անդամ չէ: Հակառակ այս փաստի եւ դժվարին իրավիճակի` Արցախը, այնուամենայնիվ, որդեգրել եւ շարունակաբար իրականացնում է պետական շինարարության այնպիսի քաղաքական ուղի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանը եւ արժեքներին: Հայտարարությունը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներից բացի ստորագրել են 13 երկրներ ներկայացնող 25 հեղինակավոր ներկայացուցիչներ:


Դիտել ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն