Գլխավոր » Լրահոս

Հայ-թուրքական սահմանի բացումը Վրաստանում սարսափով են ընդունում

Սեպտեմբեր 30, 2009թ. 19:45

«Հայաստանը աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների շեմին» խորագրով ամեն ամիս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարահը հրավիրելու են  կլոր-սեղան քննարկումներ:

Այսօր տեղի ունեցավ առաջին նիստը, որը նվիրված է հայ-վրացական հարաբերություններին: Ելույթ ունեցողներն անդրադարձան Հայաստանի համար մի քանի կարևորագույն սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային խնդիրների, որոնք առաջին հերթին վերաբերում են վիրահայությանը, հատկապես, ջավախահայությանը:

Բացի այդ, խոսվեց Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու ցավալի կարգավիճակի մասին.   հայկական եկեղեցիները վերափոխվում են վրացականի՝ հարցականի տակ դնելով հայկական մշակութային ժառանգությունն այդ տարածքներում:

Քննարկվեց նաև մեր օրերի համար կարևորագույն` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, հետևյալ դիտանկյունով, թե  Վրաստանն ինչպե՞ս է վերաբերվում ընթացող գործընթացներին:

Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Պավել Չոբանյանը շեշտեց, որ արձանագրությունները, և ընդհանրապես, հայ-թուրքական սահմանի բացումը Վրաստանը սարսափով է ընդունում, քանի որ գիտակցում է, որ այդ դեպքում  ֆինանսական հսկայական կորուստներ կունենա, և կկորցնի տարածաշրջանում իր առաջատարի դերը: Մինչդեռ Հայաստանը, Չոբանյանի համոզմամբ, կազատվի մինչ օրս Վրաստանից ունեցած կախվածությունից:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն