Ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայողը
Հոկտեմբեր 10, 2011թ. 15:06
Հոկտեմբերի 9-ինՙ ժամը 10.40-ի սահմանում հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992 թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:
Այս մասին հաղորդում է ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժինը:
ArmAr.am












