Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

«Ժառանգությունը» պահանջում է քայլեր ձեռնարկել

Հոկտեմբեր 10, 2011թ. 12:02


JarangutyunՊետության կողմից մեր քաղաքացիների նկատմամբ աններելի, անթույլատրելի անտարբերության հերթական օրինակը

Հայաստանում հոկտեմբերի երեքին տեղի ունեցավ բնական աղետ. սողանքի հետևանքով մինչ օրս անհետ կորած է հինգ մարդ, որոնց դեռևս սպասում են իրենց ընտանիքներում:

Շաբաթ օրը այցելեցի Սոսումատյան եղբայրների տուն, որտեղ նրանց տասը երեխաները, կանայք ու բոլոր հարազատները անորոշության ու շվարումի մեջ` չգիտեն իրենց անելիքն ու ասելիքը: Աննկարագրելի  վիճակ էր, չգտա  մխիթարանքի ու սփոփանքի  խոսքեր:

Փոխարենը խոր  ամոթ զգացի Կառավարության, Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատկան մարմինների` որպես պետության ներկայացուցիչների մարդկային տարրական վերաբերմունքի բացակայության պատճառով:   Մի՞թե Նախագահի կամ Վարչապետի   հանձնարարականն էր անհրաժեշտ (չնայած պետք է լիներ), որպեսզի պատկան մարմինները սեփական նախաձեռնությամբ   այցելեին  դժբախտության մեջ հայտնված ընտանիքներին, կամ մեծ ծա՞խս էր պահանջվում  նրանցից`  այցելելու, պետության ուշադրությանն արժանացնելու  ու առնվազն հոգեբանական  օգնություն կազմակերպելու համար: Սա պետության կողմից  մեր քաղաքացիների նկատմամբ աններելի, անթույլատրելի   անտարբերության հերթական օրինակն է:

“Ժառանգություն”-ը կառավարությունից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել` սողանքի  հետևանքով բոլոր անհայտ կորած անձանց ընտանիքներին  անհրաժեշտ  ու արժանապատիվ օգնություն կազմակերպելու նպատակով:

Անահիտ Բախշյան

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն