«Քոչարյանի՞ `թե՞ Տեր-Պետրոսյանի հետ կհամագործակցի նախագահ Սարգսյանը»
Հոկտեմբեր 11, 2011թ. 10:19
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեմային, նշել է, թե Ռ. Քոչարյանի «եթե»ները չեն կարող իրականություն դառնալ` սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իմաստներով, իսկ Քոչարյանի վերադարձի հետ կապվող հասարակական կամք նկատելի չէ:
Իսկ թե Քոչարյանի՞ կամ Տեր-Պետրոսյանի՞ հետ կհամագործակցի նախագահ Սարգսյանը, դա 2012 թվականի մայիսից հետո ընդունվելիք որոշում է, քանի որ միայն խորհրդարանական ընտրություններից հետո են հնարավոր համագործակցության տարբեր ձեւաչափեր: ՀՀԿ միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, այս աներկբա կարծիքի հետ ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ համոզմունք ուներ, որ կոալիցիոն մյուս ուժերը եւս կպաշտպանեն Ս. Սարգսյանի թեկնածությունը:
ArmAr.am












