Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Տիգրան Եկավյանը հերքում է թուրքական մամուլի զրպարտանքները

Հոկտեմբեր 11, 2011թ. 10:22

TigranԵս` քաղաքացիությամբ ֆրանսիացի-շվեյցարացի, անկախ լրագրող Տիգրան Սարգիս Արշակ Եկավյանս, հերքում եմ լրատվամիջոցներւմ իմ` Թուրքիայում բանտարկված լինելու մասին տեղեկատվությունը:

Հոկտեմբերի հինգի թուրքական մամուլը ներկայացրել եւ հրատարակել է ինձ վերաբերող կեղծ մեղադրանքներ (պնդումներ) թուրքական Star, Yeni Shafak, Sabah, Yeni Akit, Haber Monitor թերթերում, որոնք ոչ միայն տպագրել են իմ անձնագրերի պատճենները, այլ նաեւ մեղադրել ինձ PKK կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

«Երկիր Եվրոպա» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ հանդիպման նախագծի շրջանակներում ես մասնակցել եմ մի քանի հանդիպումների Ստամբուլում եւ Դիարբեքիրում: Դիարբեքիրում որպես դիտորդ ներկա եմ գտնվել Միջագետքի սոցիալական ֆորումի բացմանը: Իմՙ Դիարբեքիրում գտնվելու ընթացքում (սեպտեմբերի 18-23-ը) ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել քաղաքացիական հասարակության տեղական ներկայացուցիչների, երիտասարդական միությունների հետ, որոնցից ոմանք զբաղվում են նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Ահա թե ինչու ես առավել մեծ համոզվածությամբ եմ հերքում թուրքական մամուլում ներկայացված այդ մեղադրանքները, որոնք զրպարտում են թե՛ իմ պատիվը, թե՛ իմ մասնագիտությունը:

Առավել տեղեկության համար ձեզ կհրավիրեմ հետեւյալ աղբյուրը ստուգելու, որ նշում է պատահած ապատեղեկատվությունըՙ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=2974

ArmAr.am


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն