Տավուշի մարզի սողանքի գոտում հայտնաբերվել է ևս մեկ մարդու դի
Հոկտեմբեր 11, 2011թ. 11:02
Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում այսօր` ժամը 09.30-ին սահմաններում, փրկարարները հողազանգվածից դուրս են բերել դի: Սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է. փրկարարները հողաշերտից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանի դին:
Որոնողափրկարարկան աշխատանքները շարունակվում են:
ArmAr.am












