Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պաշտպանական պատ է կառուցում
Հոկտեմբեր 12, 2011թ. 15:36
Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պաշտպանական պատ է կառուցում, հաղորդում է ANS PRESS գործակալությունը: Որպես նման քայլի պատճառաբանություն, նշվում է, որ «շփման գծից ոչ հեռու գտնվող ադրբեջանական գյուղերի բնակիչները տուժում են շփման գծում հաճախակի գրանցվող հրադադարի խախտման դեպքերի հետեւանքով»: ANS PRESS-ի թղթակցի հաղորդմամբ, պետական միջոցների հաշվին շփման գծի հարեւանությամբ, 3 մետր բարձրությամբ քարե պատ է կառուցվում եւ «դրա նպատակը հարեւան գյուղերի բնակիչներին հայ զինվորների արձակած գնդակներից պաշտպանելն է»:
Պատի կառուցման աշխատանքներն սկսվել են 7 ամիս առաջ, Աղդամի շրջանի Քարվանդ գյուղից, այն ձգվելու է Թարթառի շրջանի գյուղերի տարածքով: Քարե պատի ընդհանուր երկարությունը հասնելու է 2700 մետրի, նշում է ANS PRESS-ը:












