Ավստրիայում եւ ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան նշանակվեց Արման Կիրակոսյանը
Հոկտեմբեր 13, 2011թ. 11:00
Նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահի այլ հրամանագրերով Արման Կիրակոսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով նշանակվելով նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Վիեննա):
ArmAr.am












