Իրականում պոլսահայերը պատրիարք չունեն
Հոկտեմբեր 13, 2011թ. 18:30
Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյան.
«Մեզ համար կարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ պատրիարք չունենք: Նշանակություն չունի՝ հավատացյալ ենք, թե ոչ, եկեղեցի հաճախում ենք, թե ոչ: Այդ ամենից անկախ՝ մենք պատրիարքի անհրաժեշտություն ունենք: Գործնականում այժմ պատրիարք չունենք, ունենք պետության կողմից մատնացույց արված, նշանակված փոխանորդ, ինչը մեզ համար ընդունելի չէ: Հարցեր կան, որ պիտի սպասենք մինչեւ պատրիարք լինի եւ նրա հետ քննարկենք: Անգամ խնդիր չէ եթե նույն փոխանորդը պատրիարք նշանակվի, բայց այսօր փոխանորդի հետ խոսելու տարբերակ չկա:












