ՀՀ նախագահը պարտավոր է երաշխիքներ տալ
Հոկտեմբեր 13, 2011թ. 20:17
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել հայկական բանակում վերջին 5 օրում արձանագրված զինվորի մահվան 3 դեպքերի առնչությամբ։
«Վերջին 5 օրում ևս երեք զինվոր է «ինքնաՍՊԱՆՎԵԼ» ՀՀ բանակում:
Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է 2011թ. աշնանային զորակոչի մասին հրամանագիրը:
Վերջին զոհերը`
Հոկտեմբերի 9- Վլադիմիր Ասատրյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 12- Յուրիկ Ներսիսյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 13- Արամ Մելքոնյան, 21 տարեկան, Երևան
Այս ցուցակը աճում է ժամ առ ժամ: Պետք է հենց հիմա քայլեր ձեռնարկել` դա կանխելու համար: Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ և առողջ»,- ասվում է հաղորդագրությունում:












