Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական

Ինչի՞ հանգեցրեց աղանդավորական «беспредел»-ը

Հոկտեմբեր 17, 2011թ. 01:01

Կրոնակական փոքրամասնություններ անվամբ քողարկված աղանդավորներն արդեն երկու տասնամյակ է ինչ անարգելք  շարունակում են իրենց պառակտիչ ու ազգակործան գործունեությունը Հայաստանում.  խցկվել են մեր տուն ու անարգել ոտնահարում են տանտիրոջ`  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների իրավունքները: Եվ շարունակում անպատիժ մնալ:

Davit«Ահնարին էր պատկերացնել անգամ, որ Հայաստանում հայ հոգևորականը կարող է դառնալ աղանդավորական ագրեսիայի թիրախ: Սակայն մարդու իրավունքների անվան տակ Հայաստան ներմուծված աղանդները մեզանում գործում են ոչ միայն բացահայտ, այլև ագրեսիվ` իրենց անպատժելիության մեջ համոզված», -ասում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Հենց այդ անպատժելիության հետևանք էր Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ տեղի ունեցածը:

Սովորաբար, եհովայական հոգևորսների խմբերը կազմված են լինում երիտասարդ աղջիկներից ու կանանցից, մինչդեռ այդ օրը` մայիսի 15-ին, որոշվել էր եկեղեցու տարածք ուղարկել  «պինդ տղաների»: Առավոտյան ժամը 9-ին «Եհովայի վկաներ» աղանդի երկու ներկայացուցիչներ`  Կ. Սահակյանն ու Ա. Մակվեցյանը հայտնվում են եկեղեցու տարածքում և սկսում իրականացնել իրենց հոգեորսությունը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը նկատելով, աղանդավորներին խնդրում է հեռանալ եկեղեցու տարածքից: Բայց սրանք ոչ միայն  հրաժարվում են հեռանալ, այլ   վեճի են բռնվում տեր հոր հետ: Հոգևորսության փաստն արձանագրելու նպատակով տեր հայրը փորձում է իր բջջային հեռախոսով նկարահանել կատարվածը, սակայն աղանդավոր երիտասարդները նրանից խլում են հեռախոսը: Իսկ  երբ տեր հայրը փորձում է հեռախոսը ետ վերցնել, Անդրանիկ Մակվեցյանը հարձակվում, բռունցքներով հարվածում է քահանային, սպառնալիքներ հնչեցնում, թե` «Կոկորդդ կկրծեմ», ապա  հոխորտում   հաշվեհարդար տեսնել`«Ես տղա եմ ու հետ եմ գալու»:

Դեպքից մի քանի ժամ անց  Տեր Եսայի քահանա Արթենյանը կատարվածի մասին տեղեկացնում է  Երեւանի Հարավարևմտյան թաղամասի տեղամասի  ոստիկանական բաժանմունք: Հոգևոր հոր դեմ կիրառված բռնության դեպքի առիթով հարուցվում է քրեական գործ, սկսվում նախաքննություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Մակվեցյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ եւ 322-րդ հոդվածների 1-ին մասերով : 2011թ. հուլիսի 15-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Եհովայականներն էլ իրենց ագեսիվ գործելաոճին հարիր, իրենց բողոքն են ներկայացնում, ուր հերքելով ներկայացրած մեղադրանքները պահանջում կարճել քրգործը: Սրանց լկտիությունը հասել է այն աստիճանի, որ մի բան էլ դեռ պահանջում են քրեական գործ հարուցել տեր հոր նկատմամբ:  Եվ այսօր մեղադրվող կողմը սույն բողոքը ձեռքին ներկայացել է վճռաբեկ դատարան ու նպատակ ունի հասնել մինչև Եվրոդատարանի դռները:

«Ես «Եհովայի վկա» աղանդավորական կազմակերպության հետևորդ եմ»

Այս միջադեպը, որ անպատժելիության հերթական ապացույցն է, պատռեց եհովայականների իրական դեմքը. իրեն Աստծո քարոզիչ համարողն իրականում խուլիգան է, և ունակ` ամենաստոր արաքը գործելու: Իրենց սրբի տեղ դրած «Եհովայի վկաները», որ մերժում են արյան փոխներարկումը, պարզվում է պատրաստ են դիմացինի կոկորդը կրծել: Սրանք, որ հրաժարվում  են ծառայել հայոց բանակում, որովհետև զենք կրելը մեղք են համարում, բայց համարձակվում են ձեռք բարձրացնել հայ հոգևորականի վրա: Ի դեպ, Մակվեցյանը ևս հրաժարվել է ծառայել հայոց բանակում` նախընտրելով դատվելը: Զենք կրելը քրստոնյային ոչ վայել համարող Մակվեցյանը, սակայն,  ամենևին  չխորշեց հայ քահանային սպառնալ` հաշվեհարդար տեսնել: Ահա թե ինչպիսին են սրանք իրականում: Իսկ հայ մարդը ճանաչո՞ւմ է, թե ովքե՞ր են  «Եհովայի վկաները»:

Ter-Esayi«Անշուշտ գործ ունենք հասարակության չտեղեկացված լինելու փաստի հետ: Եթե մեր ժողովուրդն իմանա, թե ինչ է ՙԵհվայի վկաներ՚ աղանդը, վստահ եմ, որ չի գնա նրանց հետևից»,-մեզ հետ զրույցում նկատեց Տեր Եսայի քահանա Արթինյանը:

Իրականում «Եհովայի վկաներ» կոչվածների գաղափարախոսությունը հիմնված է դատարկ ու սին «արժեքների» վրա: Եվ ուրեմն, ո՞ւր են սրանք փորձում առաջնորդել մեր ժողովրդին: Մի բան պարզ է, նրանք խաղալիքն են այն ուժերի, որոնց ծրագիրն է` ազգի ու ազգայինի դեմ պայքարը:

axandՄի հետաքրքիր փաստ. հայ հոգևորականի կոկորդը կրծել պատրաստվող աղանդավոր Մակվեցյանն իր  ցուցմունքում անկեղծորեն գրել է` «Ես հանդիսանում եմ«ՙԵհովայի վկա» աղանդավորական կազմակերպության հետևորդ՚» Սրանով, եհովայականների ղեկավարն արձանագում այն փաստը, որ«Եհովայի վկաներ»-ը աղանդավորական կազմակերպություն է:

Տեղեկացանք նաև, որ աղանդավոր Մակվեցյանը տարածքի եհովայական կառույցի  ղեկավարն է, որի հայրը եղել է «վկաների» գլխավոր հովիվը: Ասում են, թե հայրն իր իշխանությունը փոխանցել է տղային: Փաստորեն, գործ ունենք ոչ թե շարքային աղանդավորի, այլ կառույցի «իշխանական» ներկայացուցչի հետ:  Ուրեմն, նրա խուլիգանական արաքի գնահատականը հենց այդ դիրքերից էլ պետք է տալ. եթե խուլիգան է կառույցի ղեկավարը, ապա ովքե՞ր են շարքայինները` խուլիգանական բանդայի անդամնե՞ր, որոնք ստրկամտորեն պատրաստ են ի կատար ածել բանդայի հրամանատարների հանցագործ հրահանգները:

Անցնենք առաջ:

Եհովայի վկան չի կատարում Աստծո պատվիրանը

Մակվեցյանը սեփական կաշին  փրկելու նպատակով նույնիսկ Աստվո պատվիրաններն է սկսել մերժել: Ո՞նց հասկանալ էս փարիսեցուն, որը ներկայացրել է մեկը մյուսին հակասող սուտ ու սխալ ցուցմունքներ: Եթե նախնական ցուցմունքում խոստովանում է, որ իր կողմից քրեորեն հետապնդելի արարք է կատարվել, որ ինքը հարվածել է Տեր հորը, սպառնացել ` ՙԿոկորտդ կկրծեմ՚ խոսքերով, մինչդեռ առերեսման ժամանակ սկսել է հերքել իր իսկ ձեռքով գրված ցուցմունքները: Եվ առ այսօր շարունակում է առաջ մղել իր սուտը, ջանում գլխիվայր ներկայացնել ողջ իրականությունը:

Թերևս հարկ է եհովայականին հիշեցնել Աստծո պատվիրանը` Սուտ վկայություն մի’ տուր:

Նպատակը ամեն գնով դատը հետաձգելն է

Երբևէ լսե՞լ եք, որ հրապարակավ խոսվի կրոնական կառույցում կատարված քրեական, տնտեսական բնույթի հանցագործությունների մասին:  Իրականում դրանք բավական մեծ թիվ են կազմում, մինչդեռ  իրավապահ մարմիներն այդ մասին նախընտրում են լռել: Ինչո՞ւ. կամ գործ ունենք կաշառակերության դրսևորումների հետ, կամ էլ նախընտրում են անցավ գլուխները ցավի տակ չդնել, որ հանկարծ  միջազգային այս կամ այն կառույցից մատ թափ չտան: Իսկական ստրուկի հոգեբանություն: Իսկ ո՞վ պետք է պաշտպանի մեծամասնության` Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների, այս երկրի իրական տանտիրոջ իրավունքները:

«Ես դեռ հավատում եմ, որ արդար որոշում կկայացվի, իսկ եթե դատարանի կողմից անարդար մոտեցում նկատենք, անպայման կբարձրաձայնենք»,– մեզ հետ զրույցում նկատեց Տեր Եսային:

Այնուհանդերձ, մտահոգիչ է դատարանի որդեգրած մարտավարությունը` տեղի տալով մեղադրյալ կողմի միջնորդություններին, պարբերաբար հետաձգել դատական գործընթացը:

Varduhi«Դատարանի նման գործելաոճը վնասում է դատական գործընթացի շարունակականությանը, խախտվում է դատաքննության անընդհատության և ողջամիտ ժամկետում դատաքննություն իրականացնելու սկզբունքը»:

Դատարանի նման մարտավարությունը, ըստ փաստաբան Էլբակյանի, հանգեցրել է նրան, որ.«Այս երկու ամսվա ընթացքում ընդամենը ապացույցների հետազոտման կարգն ենք սահմանել, այն էլ նման պարզունակ գործի համար, երբ այն վաղուց պիտի ավարտված լիներ»:

Ակնհայտ է գործի ձգձգման հարցում մեղադրվող կողմի շահագրգռվածությունը: Աղանդավորների հաշվարկներով, ձգձգումը հնարավորություն կտա գործն իրենց   նախընտրելի հունով ուղղորդել ու աղանդավոր Մակվեցյանի խուլիգանական արարքը փորձել պարտակել «մարդու իրավունքներ», «խղճի ու կրոնի ազատություն»  լոզունգների ներքո: Մեկ-երկու ծախու «մտավարականներ» էլ, իբրև կեղծ ժողովրդավարներ, հանդես կգան կրոնական անհանդուրժողականությունը ձաղկող հրապարակումներով ու աղանդավոր Մակվեցյանը կսրբանա համախոհների շրջանում:

Բայց եհովայականներին պետք է հիասթափեցնեմ` այս անգամ իրենց բախտը չի բերել. խուլիգանության փաստն այնքան ակնհայտ է, որ աղանդավորական  ոչ մի «տրյուկ» չի կարող օգնել Մակվեցյանին գլուխը պրծացնել  քրեական  պատասխանատվությունից:«Գործը քրեական է, այստեղ խոսքը չի կարող լինել ոչ ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարման մասին, ինչը փորձում է շահարկել մեղադրվող կողմը, այստեղ խոսքը վերաբերվում է խուլիգանությանը` ծեծին, մարդու կյանքին սպառնալիք ներկայացնելուն»,-ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանի փաստաբանը: «Ես վստահաբար հայտարարում եմ, մենք միանշանակ այս գործով կշահենք, որովհետև ապացույցներն ավելի քան բավարար են: Ի~նչ պետք է ասեն, պիտի կեղծե՞ն, թե Տեր հորը չե՞ն սպառնացել, թե՞ պիտի թաքցնեն խփելու փաստը: Բայց ինչպե՞ս, երբ Մակվեցյանն իր ցուցմունքում գրել է, որ հարվածել է Տեր հոր ձեռքին, ֆիզիկական ցավ պատճառել, որի համար ՀՀ օրենսդրությամբ հստակ պատասխանատվություն է սահմանված: Բացի այդ, չէ՞ որ Տեր հոր նկատմամբ իրականացված խուլիգանական արարքը հիմնավորված է ոչ միայն Տեր հոր, այլև վկայի ցուցմունքով»: Աղանդավորի խուլիգանական արարաքի ականատես մեկ վկա կա` տարածքի բնակիչ Պարգև Բադոյանը: Մեր տեղեկություններով,  ՙեհովայի վկաները՚ փորձել են «աշխատել» Բադոյանի վրա, համոզել նրան` հետ կանգնել իր ցուցմունքներից, սակայն, դա նրանց չի հաջողվել: Հոկտեմբերի 14-ի դատական նիստում դատարանը նախատեսել է լսել գործով վկա Պարգև Բադոյանի ցուցմունքը:

Աղանդավորական տրյուկ-1

Այն պահին, երբ աղանդավորի կողմից իրականացված խուլիգանության փաստի առիթով Տեր հայրը իրավապահներին է ներկայացնում իր բողոքը, Լոնդոնից ստանում է  հեռախոսազանգ: Հեռախոսի այն կողմից, իբրև ՙբրիտանացի լրագրող՚ ներկայացած ոմն մեկը, հարցաքննողի դիրքերից հանդես գալով, սկսում է Տեր հորը համոզել, թե գուցե բարկացա՞ծ է եղել ու իրեն թվացել է, թե  «եհովայի վկա» Մակվեցյանն իրեն սպառնացել է, ասել` «Կոկորտդ կկրծեմ՚» Տեր Եսայի քահանան կռահելով, որ գործ ունի պատվիրված զանգի հետ` անջատել է խոսափողը:

Աղանդավորական տրյուկ-2

Վերջին դատական նիստին «Եհովայի վկաների» կողմից ներկայացավ Կանադայից հրավիրված փաստաբանը. կասեք` իրենց իրավունքն է ու իրենք էլ օգտվել են այդ իրավունքից: Բայց հայազի փաստաբաններից իր գիտելիքներով (շատ վատ է տիրապետում ՀՀ օրենսդրությանը) ոչնչով չփայլող կանադացու ներկայությունն այլ նպատակ ունի: Այստեղ ոչ այնքան իրավունքի խնդիրը է, որքան հոգեբանական: Շատ լավ իմանալով, որ չեն կարող դատը շահել, դրսից «տղա» կանչելով  աղանդավորները փորձում են ճնշում բանեցնել նախ դատարանի վրա, ապա սեփական շարքերին ցույց տալ, թե`  տեսեք, մենք կանգնած ենք ձեր թիկունքին:

«Եհովայի վկաներն» այսօր իրապես հեղինակազրկված կառույց են թե’ ամբողջ աշխարհում, թե’ Հայաստանում, որոնց  շարքերն օրեցօր նոսրանում են: Աղանդի ղեկավարները նման էժանագին քայլերով (փաստաբան կանչելով) փորձելու են սեփական շարքերի վստահությունը շահել` նրանց աչքին հզոր երևալու ակնկալիքով: Սակայն ճիշտ հակառակն է կատարվում. աղանդավորական ցանցի ներսում հայտնվածներից շատերը սկսել են գիտակցել ու կամաց-կամաց հեռանալ կրոնի անվան տակ  գործող հոգեվորսների կառույցից:

Փաստաբան Վարդուհի Էլբակյան. «Ում ուզում են թող կանչեն, կարող են այլմոլորակային փաստաբան էլ հրավիրել, մեր պահանջն արդար է և մեզ համար ոչ մի նշանակություն չունի օտարի ներկայությունը»: Իսկ դատավորի՞:

Օտարին հաճոյանալու հոգեբանությամբ

Նորեկ փաստաբանը, որի միջնորդությամբ վերջին դատական նիստը 15 օրով հետաձգվեց, նույնիսկ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին: Ինչպես ասում են`  «с корабля- прямо на бал», Կանադայից եկել ու շտապել էր մասնակցել դատական նիստին:  Փաստաբան Էլբակյանի հարցադրումն արդարացի է. «Ի՞նչ իրավունք ուներ կանադացին միջնորդություն ներկայացնել, և ինչո՞ւ դատավորն ընդունեց այն»: Մանավանդ, որ մինչ կանադացու ժամանելը այդ միջնորդությունն արդեն իսկ ներկայացրել էր մեղադրվող կողմի պաշտպան Մարտիրսյանը, սակայն դատարանը քննարկել էր ու մերժել այն: Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ դատավորի հետ, որ կանադացի փաստաբանի կողմից ներկայացվածը միանգամից ընդունեց. գուցե խիստ ազդվե՞լ է կանադացու ներկայությունից, թե՞ աշխատել է օտարին հաճոյանալու ստրուկի հոգեբանությունը:

Դեռ, դատարանի անաչառությանը կասկածել չցանկացող փաստաբան Էլբակյանն այնուհանդերձ հայտարարում է. «Քանի որ դատավորը յուրաքանչյուր հիմնավոր և անհիմն միջնորդությունների համար դատական նիստերն անվերջ հետաձգում է, ես հոկտեմբերի 14-ի դատական նիստում դատարանին ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացնելու»:

Գործում է աղանդավոր փաստաբանների կաստան

Մեղադրյալի շահերի պաշտպան, փաստաբանների միության անդամ Արթուր Մարտիրոսյանը «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ է:

Դրսից հավիրված կանադացի փաստաբանը, որը հավատարմագրված է ՀՀ փաստաբաների պալատի կողմից  դարձյալ եհովայի վկա է: Փաստորեն, գործ ուենք աղանդավորական փաստաբանների կաստայի հետ: Մեկնաբանություններն ավելորդ են:

Իսկ Արևմուտքում սրանց չեն հանդուրժում

Կարո՞ղ էր, արդյոք այն, ինչ ամիսներ առաջ տեղի  ունեցավ «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակում, կատարվել Արևմուտքի որևէ ժողովրդավարական երկրում.  Հարցադրում է հնչեցնում ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ու տալիս պատասխանը. «Ոչ, որովհետև արևմուտքում ժողովրդավարություն ասելով ամենաթողություն չեն հասկանում: Ոչ, որովհետև արևմուտքում հստակորեն տարբերակում են կրոնական ազատություններն աղանդավորական բեզպրեդելից: Ոչ, որովհետև արևմուտքում չեն հանդուրժում անհանդուրժողականությունը»:

Հոգեբանը, որ ուսումնասիրել է Արևմտյան երկրներում աղանդավորների ծավալած գործունեությունը, հետևյալ փաստն է բերում. Ավստրիայի սոցիալական ապահովության նախարարությանը կից գործում են ՙԱղանդների հարցերով պետական կոմիտե՚ և 22 հակաաղանդավորական կենտրոններ: Ավելին, այդ երկրում մշակվել և ավագ դպրոց է ներդրվել հատուկ դասընթաց` աղանդներում դպրոցականների ներգրավումը կանխելու նպատակով: Ի դեպ, սրա մշակման նախաձեռնությունը պատկանում է Ավստրիայի կրթության և մշակույթի նախարարությանը: Ջամալյան հատուկ ուշադրություն է հրավիրում նաև այս փաստի վրա. «Հատկանշական է, որ ձեռնարկը գրախոսել է անձամբ Ավստրիայի կրթության և մշակույթի նախարարը»:

Եվ ուրեմն, Հայոց Առաքելական Եկեղեցին ազգի հոգևոր արժեքների տերն է ու պաշտպանը, բայց ազգի հավաքական գոյընթացը ամրագրողը պետք է լինի պետությունը: Հանձին աղանդների մեր թիկունքին ունենք հինգերորդ շարասյունը, կնշանակի, պետության խնդիրն է կասեցնել այս ազգակործան ընթացքն ու տեր կանգնել մեր ազգային արժեքներին:

Արմինե Սիմոնյան


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն