Արամ Կարապետյան.«Քլինթոնն ու Քերին մասոնական նույն «Գանգ և ոսկոր» կազմակերպության անդամ են»
«Եկեք բաց խոսենք: Աշխարհը հետևում է Քլինթոն-Քերի ընտրապայքարին: Բոլորը սպասում են: Բայց բարձրացրեք վարագույրն ու կտեսնեք իրականությունը. Քլինթոնն ու Քերին, որ մասոնական նույն «Գանգ և ոսկոր» կազմակերպության անդամ են, ընտրություններից 8 ամիս առաջ արդեն պայմանավորվել են, թե ով է դառնալու ԱՄՆ նախագահ: Այսինքն, ոչինչ հենց այնպես չի լինում, ամեն ինչ որոշվում է էլիտաների պայմանավորվածություններում: Կան նաև հրահրողները: 1917-ին Գերմանիան էր. գերմանական գլխավոր շտաբը փող տվեց, վագոնը փակեց, Լենինին ուղարկեց, եթե դա չլիներ, Լենինը Ռուսաստան չէր հասնի:
ԼՐԱԳՐՈՂ- Իսկ մեր երկրում ո՞ր ուժերի համաձայնությամբ են նախագահներ դառնում, եթե այդպես է, կնշանակի մնացյալը` ընտրություններ, ժողովրդի քվե, իլյուզիա է:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ– Կասեմ ընդամենը հետևյալը. 1946-ից սկսած աշխարհում, առանց միջազգային պայմանավորվածությունների, որևէ երկրում, որևէ մեկը նախագահ չի դառնում։ Այդպես էր անգամ ԽՍՀՄ-ում: Հիշո՞ւմ եք, Քենեդուն խփեցին այն ժամանակ, երբ Խրուշչովին գործից հանեցին: Պատրաստ եմ փաստերով ապացուցելու ասածս:
ArmAr.am












