Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Կիրակնօրյա էջ, Հասարակություն

Ավիկ Մարության. Մտորումներ

Հոկտեմբեր 23, 2011թ. 16:47

Avim MArutyan-ArmAr.amՈ՞ւր է դեգերում այս արարածը

Երկու աշխարհ, որոնց միջև  դեգերում է մարդը` իբրև երկրի նախագայ, ինչ-որ մի նախագայ կամ նախարար, կամ մի հլու մշակ, պահակ:

Նայած օրավարձին:

Թաղելով սրբություններ, որոնք չեն եղել կամ մնացել են ապուշագույն դասագրքերում ու չծնողների անարտահայտիչ բերաններում: Ոչնչության տևականությունը հարաբերական է և զզվելի, մինչև շրթունքի հպումը հիմնական տնաշեմին, որի կողքին նաև ասող-խոսողներ կան, ու դատարկ արտանետումներ առ մթնոլորտ ու առ այլն` ծաղիկներով զարդարուն, արտասուքով աղի:

Ուր է դեգերում այս արարածը, փնտրում է ինչ. այն, ինչ կորցրեց երեկ` դեռ չգտած: Կորցրեց` չիմանալով ու փնտրում է` չհասկանալով:

Երկիր ու հայրենիք` հայրական առնականությամբ վերուստ նվիրված շարունակելիություն, որ երբեք որդի ողնաշար չի ենթադրում ու թույլերին չի հանդուրժում:

Այսպես է եղել:

Կիրակնօրյա ԱրմԱր


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Կիրակնօրյա էջ, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն