Ավերիչ երկրաշարժ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում
Հոկտեմբեր 23, 2011թ. 17:25
Ավերչի երկրաշարժ է տեղի ունեցել Վան քաղաքի մերձակայքում:
Վերջին տեղեկությունների համաձայն, ցնցումի ուժգնությունը եղել է 7.3 բալ: Քաղաքում կան մեծ ավերածություններ: Նախնական տվյալների համաձայն երկրաշարժի հետևանքով ավերվածություններ են տեղի ունեցել` 7 հարկանի շենք է փլուզվել: Փլատակների տակ մարդիկ կան, ոմանց հնարավոր է եղել դուրս բերել փլատակների տակից և հիվանդանոց տեղափոխել:
Զոհերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Ցնցումները մեծ ուժգնությամբ զգացվել են նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում: Որքան է եղել ցնցումի ուժգնությունը Երեւանում, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում: Վատ է գործում նաեւ Հայաստանի բջջային ցանցը:
ArmAr.am












