Անկարան հրաժարվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հունաստանի, Լեհաստանի և Հայաստանի օգնությունից
Հոկտեմբեր 24, 2011թ. 15:39
Թուրքական Hurriyet թերթը տարակուսանք է հայտնում, որ Անկարան հրաժարվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հունաստանի եւ Լեհաստանի առաջարկած օգնությունից, նաեւ Հայաստանի, որի հետ Անկարան դիվանագիտական հարաբերություններ չունի:
«Այս ծանր պահին անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռագիր հղեց Աբդուլլահ Գյուլին` օգնություն առաջարկելով: Թել-Ավիվը եւս անտարբեր չմնաց: Բայց անհասկանալի պատճառներով Անկարան ընդունեց միայն Ադրբեջանի եւ Պակիստանի օգնությունը»,- գրում է Hurriyet-ը:
ArmAr.am












