Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Վիկտոր Դալլաքյան. «Հայաստանը պետք է շախմատային քայլեր կատարի ֆուտբոլի ասպարեզում»

Հոկտեմբեր 25, 2011թ. 11:55

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետը կարող է դիմել իր իռլանդացի գործընկերոջը` ֆուտբոլային  հանդիպումը վերախաղարկելու խնդրանքով:

Խոսքը վերաբերում է  2012թ. Եվրոպայի մրցաշարի ընտրական փուլում Հայաստան-Իռլանդիա խաղին ,  իսկ այն  ավարտվեց Հայստանի պարտությամբ` 1:2 հաշվով հօգուտ Իռլանդիայի: Հայաստանը  չանցավ անցումային փուլ:

«Հանդիպման սկզբում դաշտ իջավ Իռլանդիայի նախագահը եւ դատավորին ու խաղացողներին մաղթեց արդար խաղ: Կամա թե ակամա, նա այդ արդարության երաշխավորը դարձավ: Հայաստանի պարտությունը հիմնականում տեղի ունեցավ  դատավորի մեղքով, ով ձեռքով խաղի համար կարմիր քարտ ցույց տվեց, թեեւ դրանից առաջ ձեռքով էր խաղացել մրցակիցը: Հայ երկրպագուները կարող են ՈՒԵՖԱ-ում արդարության հասնել, առավել եւս, որ նման նախադեպեր արդեն գրանցվել են», – նշել է Վ. Դալլաքյանը: Հիշեցնենք, խոսքը Ֆրանսիայի եւ Իռլանդիայի հանդիպման մասին էր 2010թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի ժամանակ, երբ որոշիչ գոլի փոխանցման ժամանակ ֆրանսիացի հարձակվող Տիերի Անրին ձեռքով խաղաց, ինչը խոստովանեց ավելի ուշ:

«Դրա նախադեպեր եղել են, եւ Հայաստանի ֆուտբոլասերները կարող են դիմել ՈՒԵՖԱ` հիմնվելով Իռլանդիայի նախագահի տված երաշխիքների վրա», – հայտարարել է Վ. Դալլաքյանը:

«Այս խնդրին կարող է նպաստել նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կարող է դիմել իր իռլանդացի գործընկեր Բրայն Կոուենին` ֆուտբոլային  հանդիպումը վերախաղարկելու խնդրանքով»:

«Հայաստանը պետք է շախմատային քայլեր կատարի ֆուտբոլի ասպարեզում` ելնելով գոնե հետագայում մեր հավաքականը դատավորների անարդարություններից փրկելու անհրաժեշտությունից», – ասել է պատգամավորը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն