Գլխավոր » TOP, Լրահոս, Հոգևոր

Պարզաբանում է Մայր Աթոռը. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի

Հոկտեմբեր 27, 2011թ. 13:20

Majr AtorԱզգային ժողովում Հայ Առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններ տալու մասին կառավարության վիճահարույց օրենսդրական նախաձեռնության մասին այսօր պարզաբանմամբ է հանդես եկել Մայր Աթոռը: Տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է օրենքներում համապատասխան այդ փոփոխությունների որդեգրումը, ինչն արտահայտությունն է հայրենի պետության կարևոր զորակցության՝ Մայր Եկեղեցուն հայ ժողովրդի կյանքում դարերի իր հոգևոր առաքելության իրականացման ճանապարհին:

Ինչ վերաբերում է ԱԺ-ին ներկայացված Մայր Աթոռի անշարժ գույքի հրապարակված աշխատանքային ցուցակին և դրանում տեղ գտած տարակուսանք առաջացնող անուններով կառույցներին, ապա դրանք ներկայացված են այն անվանումներով, որոնցով փոխանցվել են Եկեղեցուն կամ ձեռք բերվել և դեռ արձանագրված են ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Նշյալ կառույցներն այսօր եկեղեցու կողմից օգտագործվում են հոգևոր-կրթական, սոցիալական բարեգործական տարբեր նպատակներով:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի, և Մայր Աթոռի եկամուտները գոյանում են մոմի, հոգևոր գրականության վաճառքի և ազգային հաստատությունների ու անհատների բարերարությունների շնորհիվ»:


Դիտել TOP, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն