Կբացվի «Expo-Russia Armenia 2011» հայ- ռուսական ամենամյա ցուցահանդեսը
Նոյեմբերի 3-ից 5-ը կկայանա «Expo-Russia Armenia 2011»-ի հայ- ռուսական ամենամյա արդյունաբերական ցուցահանդեսը:
Այս մասին տեղեկացնում է Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման աջակցության տարածաշրջանային հասարակական շարժումը (վարչության նախագահ՝ Մհեր Սիմոնյան):
Իսկ մինչ այդ, նոյեմբերի 2-ին ժամը 11:30-ին «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում տեղի կունենա մամլո ասուլիս նվիրված ցուցահանդեսի բացմանը: Ասուլիսին կմասնակցեն ցուցահանդեսի կազմկոմիտեի ղեկավարությունը, Հայաստանում ՌԴ դեսպանը, երկու երկրների արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ` Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներց:
Ասուլիսին կհաջորդի քննարկումների Կլոր սեղանը` « ԶԼՄ-ի դերը հետխորհրդային երկրների միջև միջպետական տնտեսական համագործակցության ամրապնդման հարցում» թեմայով:
ArmAr.am












