Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Արթիկ քաղաքում ծնվել է երկրագրդի 7 միլիարդերորդ բնակիչը

Հոկտեմբեր 31, 2011թ. 13:48

Արթիկի ծննդատանը ծնվել է երկրագրդի 7 միլիարդերորդ բնակիչը: Երջանիկ մանկիկի` ծնողները Պեմզաշեն համայնքից են, որոնք արդեն որոշել են երեխայի անունը` Վահրամ Ոսկանյան: Երեխայի հայրը արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, ով լսելով բարի լուրը, մտադիր է երկու օրից վերադառնալ:

7 միլիարդերորդ երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 2 շաբաթ շուտ, գիշերը ժամը 00:20-ին: Այդ օրն Արթիկի ծննդատանն այլ երեխա չի ծնվել: Փոքրիկն առողջ է, իրեն լավ է զգում:

Ծննդատուն են եկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր բուժսարքավորումներ են նվիրել ծննդատանը:

Այստեղ են ժամանել նաեւ Արթիկի քաղաքապետարանի ներկայացուցիչները եւ նվերներ հանձնել երջանիկ մայրիկին:

Արթիկի քաղաքապետը հայտարարել է, որ սիրով կդառնա երեխայի կնքահայրը:

ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները հայտարարել են, որ մոր հոգսը թեթեւացնելու համար օժանդակություն կտրամադրվի:

Նշենք, որ ՄԱԿ-ի կողմից վերջնականապես կորոշվի, թե աշխարհի խորհրդանշական 7 միլիարդերորդ ծնունդներից որ մեկին կշնորհվի 7 միլիարդերորդ բնակիչ կոչումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն