Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Նախընտրական դաշինքների ձեւավորման շուրջ

Հոկտեմբեր 31, 2011թ. 17:16

dashink-ArmArԱյսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտություններ հայկական կենտրոնը  ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ  կազմակերպվել էր հանդիպում- քննարկում հայաստանյան  քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ:

Հրավիրյալների թվում էին ՀՀԿ- ի, ՀՅԴ- ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները:

Կարեն Ավագյան, ԱԺ հանրապետական խմբակցության անդամ. «ՀՀԿ-ն խորհրդարանում լինելով մեծամասնություն, այնուամենայնիվ, կազմեց կոալիցիա՝ երկրի կառավարման գործընթացին ավելի շատ կուսակցությունների մասնակից դարձնելու նպատակով»: Հետևապես պատգամավորը անհասկանալի է համարում կոալիցիոն գործընկերների շուրջ վերջերս բարձրացած աղմուկը:  «Կոալիցիայի դեմ նախընտրական քարոզարշավ է սկսվել»,-ասում է պատգամավորը:  «Փորձում են տարբեր կողմերից ազդել կոալիցիայի վրա, բայց հիմնական գաղափարախոսությունը կոալիցիայի դեմ որոշակի քարոզարշավ իրականացնելն է»:

Կարեն Ավագյանը խուսափելով  անուններ տալ, համոզմունք է հայտնում, որ միևնույն է  կոալիցիոն դաշինքն ամուր է, քան երբեւէ:

Իսկ ներքաղաքական դաշտում հնարավոր ի՞նչ նոր դաշինքային համագործակցություններ են նշմարվում. Օրինակ, հնարավո՞ր է ԲՀԿ-ՀՅԴ համագործակցությունը: Այս առիթով ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանն ասել է.  «Այս երկրում մենք որեւէ մեկին մեզ թշնամի չենք համարում, պիտի տեսնել, թե ով ինչ ծրագրով է մեջտեղ գալիս»:

«Թեեւ կուսակցությունները ստեղծվում են գաղափարական հիմքի վրա, բայց դաշինքների ձեւավորման համար գաղափարական հիմքը պրակտիկ չէ»,- ասել է Արտաշես Շահբազյանը:

Իսկ  Դաշնակցություն- ՀԱԿ համագործակցության համար «մերանի» դեր կստանձնի՞ «Ժառանգություն»- ը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ դա դժվար գործ կլինի:  «Եթե Ժառանգությունը կարողանա մերան լինել, որովհետեւ երկուսի հետ էլ համագործակցությունը եղել է, ես կարծում եմ խնդիր չպետք է առաջանա, թեեւ շատ բարդ եմ տեսնում դա»:

ՀՅԴ ներկայացուցիչն էլ նկատել է, թե ՀԱԿ- ը կամ ձուլվում է, կամ կուլ է տալիս, այնպես որ ամենաանհավանական դաշինքը առաջիկայում համարում է հենց ՀՅԴ- ՀԱԿ դաշինքը: ՀՅԴ-ն հակված է մեկ կենտրոնական դաշինք ձևավորելուն, որի պայմանական անվանումը կարող է լինել «սոցիալ- հայրենասիրական»:

Այս դաշինքին, առաջարկի համաձայն, կարող են միանալ նաեւ այն քաղաքական ուժերն ու անհատ գործիչները, որոնք բավականին ակտիվ են եղել պետականակերտման տարիներին, բայց այժմ, ինչ- ինչ պատճառներով, հայտնվել են լուսանցքում:

Արտաշես Շահբազյանը մտահոգություն հայտնել, որ Հայաստանը առավել կուսակցականացված է, քան խորհրդային տարիներին, և եթե խորհրդարանում չես, ուրեմն դուրս ես մղված քաղաքական գործընթացներից:

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը սա որակեց անհասկանալի հոռետեսություն. «Գնալ որոշակի գործընթացների պեսսիմիստական մոտեցումներով, ըստ իս, քաղաքական ուժերին այնքան էլ բնորոշ չէ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն