Եթե սահմանը բացվի ապա ոչ ժամանակավորապես
Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե Lեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում զգալի առաջընթաց կա, որը նախորդ տարիներին չի նկատվել:
Ավելին
Դավութօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահը կժամանի Թուրքիա և ներկա կգտնվի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին: Միաժամանակ ակնարկել է, որ եթե նունիսկ ՀՀ նախագահը չայցելի, միևնույն է, դա չի ազդի դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացի վրա, որն այլևս սկսված է։ Այն հարցին թե հնարավո՞ր է, որ Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլային հավաքականների խաղի օրը` հոկտեմբերի 14-ին, որպես խորհրդանշական քայլ, պաշտոնական Անկարան որոշի 24 ժամով բացել սահմանը Հայաստանի հետ, արտգործնախարարը պատասխանել է. «Այս հարցում որևէ ժամանակավոր քայլ նախատեսված չէ։ Սահմանի բացման հարցը արտացոլված է նախաստորագրված փաստաթղթերում: Եթե այն բացվի, ապա դա կլինի ոչ թե ժամանակավորապես` այլ մշտապես»։
Ք.Մ.












