Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Կադրային փոփոխություններ ԼՂՀ կառավարությունում

Հոկտեմբեր 31, 2011թ. 18:13

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Լևոն Գրիգորյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մյուս որոշմամբ` Իգոր Բաղրյանը ազատվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից  և նշանակվել ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

Վարչապետի մի այլ որոշմամբ` ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ է նշանակվել Արմո Ծատրյանը:

Այս մասին հայտնում է  ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն