Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Թռչկանի տարածքում շինարարությունը դադարեցվել է

Հոկտեմբեր 31, 2011թ. 18:25

«Ռոբշին» ընկերությունը  հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում ՀԷԿ շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական տարածքից:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է, որ ընկերությունը այդ քայլին գնացել է, ընդունելով բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև կանխելու քաղաքական տարաբնույթ շահարկումները:

Ընկերությունը  հույս է հայտնում, որ հետագա քննարկումների արդյունքում կգտնվեն բոլոր կողմերի շահերն արտահայտող լուծումներ:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի բողոքի ակցիաներ անցկացվեցին ինչպես Երևանում, այնպես էլ ջրվեժի մոտակայքում: «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր արդեն հայտարարել էր, որ վաղը` նոյեմբերի 1-ին` ժամը 15:00-ին, ՀՀ բնապահպանության նախարարության առջև (Կառավարության 3-րդ մասնաշենք, Վերնիսաժի կողքին) տեղի կունենա ցույց` ընդդեմ Թռչկանի ջրվեժի կործանման: Ցույցն իրականացնում է նախաձեռնությունը, որը միավորում է մի քանի տասնյակ կազմակերպություններ և նախաձեռնություններ:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն