Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Գուցե լսե՞ք հայ գյուտարարին

Նոյեմբեր 1, 2011թ. 11:30

sev-razd_ges1

Գիտնականը դիմում է ՀՀ իշխանություններին

«Ինչու ենք ուզում Հայաստանը Չեռնոբիլ դարձնել: Չխրատվեցի՞նք. Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի հետևանքով Հայաստանից հինգ անգամ մեծ տարածք ամայացավ, մենք իրավունք չուենալ ամայացնել մեր հայրենիքը, իրավունք չունենք նոր ատոմակայան կառուցել»,- ահազանգում է մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը դիմելով ՀՀ իշխանություններին. «Հարգելիներս, մենք կարող ենք մեր էներգետիկայի հարցերը շատ արագ ու էժան ճանապարհով լուծել, առանց ատոմակայանի: Առաջարկում եմ այլընտրանքը` հիդրոէլեկտրակայանի ստեղծումը: Օգտագործելով մեր լեռնային արագահոս գետերի ջուրը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի էներգետիկայի հարցերը կարող ենք լուծել: Էներգիայի հրաշալի աղբյուր է նաև քամին, բայց մենք մեզ տրված աստծո պարգևներից չենք օգտվում»:

Հայ գիտնականը նաև արդարացիորեն դժգոհում է. չնայած իր կատարած գյուտն արժանացել է հանրապետության տարբեր գիտնականների բարձր գնահատականին, որոնցում ասված է, որ մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանի գիտական առաջարկը պետք է ներկայացնել ՀՀ նախագահի մրցանակի, 2002-ին էլ ԳԱԱ-ն է տվել իր դրական կարծիքը, սակայն. «Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ ԳԱԱ նախագահ ու ասաց` մենք նման մասնագետներ չունենք, որ ներկայացրածդ առաջարկությունը քննարկենք: Ծիծաղելի է, իմ ասածը կարող է ընկալել անգամ 7-րդ դասարանցին»:

Անտարբերության հետևանքն այն է, որ հայ գյուտարարի գյուտը դեռ շարունակում է մնալ անտեսված, մինչև մի գեղեցիկ օր կհայտնվի օտարերկրացին ու կասի` ՙԵս այն գնում եմ՚, սեփակնելով գյուտն էլ, նրա հեղինակային իրավունքն էլ:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն