Գլխավոր » Regions, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տնտեսություն

«EXPO-RUSSIA ARMENIA 2011» ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին

Նոյեմբեր 3, 2011թ. 16:00

Այսօր Երևանում բացվեց է հայ-ռուսական 4-րդ ամենամյա «EXPO-RUSSIA ARMENIA 2011» արդյունաբերական ցուցահանդեսը, որն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին։ Նոյեմբերի 3-5-ը ընթացող «EXPO-RUSSIA ARMENIA 2011» ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ Ռուսաստանի և Հայաստանի 30 շրջաններից։

Ցուցահանդեսին մասնակից  ռուսական և հայկական ձեռնարկությունները ներկայացնում են  էներգետիկայի, մեքենաշինության, լեռնահանքային արդյունաբերության, բժշկության, նանոտեխնոլոգիաների, տրանսպորտի և կապի, շինարարության և գյուղատնտեսության ոլորտները։

Խոշոր ձեռնարկությունների շարքում են  «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը, «Յունիքոմպը», Եվրասիական զարգացման բանկը, «Բելրոս» ՍՊԸ-ը, «Միավորված ավիաշինարարական ընկերությունը», «Ռոստսելմաշը», «ԿասկադՏեխնոԳրուփը», «Ռուսական նավիգացիոն տեխնոլոգիաները» և այլն։ Ցուցահանդեսը նոր հորիզոններ է բացում երկկողմանի հարաբերությունների զարգացման համար։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուփ» կոնցեռնը։

Միջոցառման կազմակերպիչ «Զարուբեժ Էքսպո» միջազգային համագործակցության տնօրեն Նիկոլայ Պավլովիչը հայտարարել է, որ «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2010» ամենամյա արդյունաբերական ցուցահանդեսի արդյունքները բավականին հուսադրող են: «Ցուցահանդեսը հաջողվել է և այն հասել է իր նպատակին»,- ասաց Ն. Պավլովիչը, հավելելով, որ Հայաստանը ետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենավստահելի գործընկերն է:

Ըստ նրա, նախորդ տարվա համեմատ շուրջ 1/4-ով ավելացել է այցելուների թիվը: Հայաստանի և Ռուսաստանի շրջանների ընկերությունների միջև արդեն ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ: Մասնավորապես, Արմավիրում նախատեսվում է հիմնել խոշոր տրամագծի խողովակների արտադրության հայ-ռուսական ձեռնարկություն, և նախագիծը հնարավոր է սկսվի արդեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում: Երկկողմ համագործակցության զարգացումներ են սպասվում նաև այլ ոլորտներում` դեղագործության, տրանսպորտի

Կազմակերպիչները համոզված են, որ այս ցուցահանդեսի արդյունքում համագործակցության պայմանագրերի թիվը դեռ կավելանա, քանի որ գործընթացը շարունակվում է:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Regions, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն