Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Քաղաքականություն

Փոխվարչապետի միտումնավոր քայլը խիստ դատապարտելի է

Նոյեմբեր 8, 2011թ. 12:31

ArmՕրեր առաջ Օրենսդիր մարմնի քննարկմանն էր  ներկայացվել Կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:

Հիշեցնենք, որ ըստ այս  նախագծերի, գույքահարկից ազատվում են Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները:

Աշխարհում ընդունված կարգ է ու սրանում արտասովոր ոչինչ չկա: Անգամ  իսլամական երկրներում հայ եկեղեցին օգտվում է նման արտոնությունից: Տարօրինակն այն է, որ հայրենի օրենսդիրները կառավարության առաջարկությունն ընդունեցին սվիներով: Նախագիծն, անշուշտ, նման վերաբերմունքի չէր արժանանա, եթե սկզբից ևեթ խնդիրը ճիշտ ներկայացվեր ու չգործեր նախաձեռնությունը տապալելում, Հայոց Եկեղեցուն վարկաբեկելու նպատակադրված միտումը:

Իսկ ինչ էր տեղի ունեցել: Կաթողիկոսի կողմից ՀՀ կառավարությանը, ապա խորհրդարանին ներկայացվել էր եկեղեցապատկան կալվածքների ցանկը, որպեսզի պետական կառույցները ընդհանուր պատկերացում կազմեն Մայր  Աթոռ Սուրբ Էջմիածնիծ պատկանող գույքի մասին: Ու քանի որ ներկայացված ցուցակը եղել է  աշխատանքային, այսպես ասած  ներքին օգտագործման համար և բոլորովին չնախատեսված հնարությանը ներկայացնելու, ապա Վեհափառը պաշտոնական ցանկ տրամադրելիս եկեղեցապատկան կառույցները ներկայացրել է այն անվանումներով, ինչպես դրանք գրանցված են պետական ռեգիստրում, այսինքն` սրճարան, ճաշարան, կինոթատրոն, առանձնատուն, մարզադաշտ և այլն: Իրողությունն այն է, որ  Մայր Աթոռին  փոխանցվելու պահից դրանք որպես սրճարան, կինթատրոն ու ճաշարան այլևս չեն ծառայում,  այլ վերածվել են մշակութային, կրթադաստիարակչական հիմնարկների, մասնավորապես, հայորդած տների: Մինչդեռ, ընդգծում ենք, առ այսօր այդ կառույցները պետռեգիստրւմ պահպանված են նախկին անվանումներով:  Այս ամենին անշուշտ լավատեղյակ էր խառնաշփոթի հեղինակ  փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Սակայն, հետապնդելով նախագծի ընդունումը ձախողելու նպատակ, փոխվարչապետը որոշում է դրան հասնել եկեղեցու վարկաբեկման, խորհրդարանում մեծ աղմուկ բարձրացնելու ճանապարհով: Եվ դիմում է միտումնավոր քայլի` հրապարակելով հրապարակման համար չնախատեսված ցուցակը: Տեղի ունեցավ այն, ինչի հաշվարկն արել էր  Գևորգյանը. խորհրդարանում ստեղծվեց մի անհասկանալի խառնաշփոթ, ոչ միայն իրար էին խառնվել բանից անտեղյակ պատգամավորները, այլև հարմար առիթից  ինչպես միշտ օգտվեցին աղանդավոր պատգամավորներն ու հարձակման անցան Հայոց եկեղեցու դեմ` եկեղեցուն մեղադրելով «սրճարանա-ճաշարանային օբյելկտներ» ունենալու մեջ:

Մեր ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի` «Գողը որ տանից լինի, եզը երդիկից  կելնի»:

…Իսկ փոխվարչապետի պաշտոնանակության մասին լուրերը շարունակվում են շրջանառվել:

Արմինե Սիմոնյան


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն