Գլխավոր » Լրահոս

Կկայանա «Արեւելյան գործընկերության ազգային եւ եվրոպական հարթությունները» միջազգային համաժողովը

Նոյեմբեր 9, 2011թ. 11:48

Նոյեմբերի 10-11-ին, Երևանում կկայանա «Արեւելյան գործընկերության ազգային եւ եվրոպական հարթությունները» բարձր մակարդակի միջազգային համաժողովը:

Համաժողովը կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության, «Մոզաիկ» ինստիտուտի եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի օժանդակությամբ: Համաժողովի նպատակը Հայաստանում որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը նպաստելն է:

Համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չեխիայի, Դանիայի, Թուրքիայի եւ Շվեդիայի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ եւ քաղաքականություն մշակողներ: Եվրոպական միության, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի ներկայացուցիչները կարծիքներ կհայտնեն եւ մտքեր կփոխանակեն տեղական եւ տարածաշրջանային որոշում կայացնողների հետ:

Սա եվրոպական ինտեգրմանը նվիրված վեցերորդ ամենամյա համաժողովն է, որը ՄԶՄԿ-ն կազմակերպում է եվրոպական եւ այլ երկրների զարգացման գործընկերների հետ: Ամենամյա համաժողովներն ուրույն ամբիոն են դարձել եվրոպական ինտեգրման գործընթացում Հայաստանի առաջընթացն արձանագրելու համար:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը: Համաժողովում զեկուցմամբ հանդես կգան Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Անտի Հարտիկայնենը, ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաջին փոխտնօրեն Դուգլաս Ուեյքը եւ այլք: Համաժողովը եզրափակիչ ուղերձով կամփոփեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն