Գլխավոր » Regions, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Արա Պապյան.«Հայերս ավելի լավ լեզու կգտնենք քրդերի, քան թուրքերի հետ»

Նոյեմբեր 14, 2011թ. 10:00

papjanArmAr.am-ի հարցերին պատասխանում է  «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

– Պարոն Պապյան, Դուք հաճախ եք ասում, որ քրդական գործոնը կարող է ներսից քանդել Թուրքիան, հետևապես, մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, ձևավորենք համապատասխան հասարակական կարծիք, արթուն պահենք իրավագիտական միտքը, որպեսզի հարմար պահին կարողանանք սեղանին դնել մեր իրավական փաթեթը: Քաղաքական զարգացումների տեսանկյունից, այսօր ինչպիսի՞ իրավիճակ է, ձեր ասած պահը դեռ շա՞տ հեռու է:
-Հստակ ժամկետներ կանխատեսելը դժվար է, բայց այդ պահի բնութագրիչը հետևյալն է. այն պահին, երբ ԱՄՆ-ը կկայացնի քաղաքական որոշում, որ Թուրքիան այլևս իր դաշնակիցը չէ, Միջին Արևելքում խիստ կարագանան գործընթացները: Այսինքն, ԱՄՆ-ը կսկսի որոնել նոր դաշնակիցներ: իսկ դրանք պետք է ունենան մեծ տարածք, մեծ հնարավություններով, և հակված կլինեն դեպի Եվրոպական արժեքները, այստեղ Հայաստանը լուրջ շանսեր ունի:
-Գործընթացները հուշում են, որ թուրքերին փոխարինող նախընտրելի դաշնակիցը կլինեն քրդերը:
– Անշուշտ, քրդական գործոնը կարևորագույնն է, և թուրքերը դա այլևս չեն կարող չեզոքացնել: Ի վերջո խոսքը մինչև 17մլն մարդու մասին է, ընդորում միայն Թուրքիայում: Թուրքիայի իշխանությունները չեն կարող է 17 միլիոնին ստիպել ենթարկվել, եթե անգամ քրդերի հանդեպ կիրառեն տարբեր հալածանքներ: Թուրքերը սպանում են 20-50 հոգու, քրդերը 5 օրում այդ թիվը վերականգնում են: Ի դեպ, ես չեմ կիսում այն տեսակետը, թե քրդական գործոնի ակտիվացումը կլինի ի վնաս հայերիս: Ցանկացած պարագայում այն ձեռնտու կլինի մեզ համար: Ես համոզված եմ, որ մենք քրդերի հետ շատ ավելի հեշտ լեզու կգտնենք:
– Ինչպե՞ս, երբ Արևմտյան Հայաստանի հիմնական բնակիչներն այսօր քրդերն են…
– Եթե անգամ քրդերն ավելի մեծ հավակնություններ դրսևորեն, քան դա թույլ է տալիս իրենց ունեցած իրավական հիմքերը, միևնույն է, իրենց հետ ավելի հեշտ է լեզու գտնելը, քան թուրքերի: Որովհետև քրդերը կարիք ունեն կապիտալ ներդրումների, իսկ իրենք այդ կապիտալը չունեն, մինչդեռ հայերը, հայկական սփյուռքը դա ունի: Քրդերը կարիք ունեն առավել կամակերպված ուժի, որը կկարողանա ինտելեկտուալ մակարդակով իրականացնել պետության կառավարումը, հայերս դա կարող ենք կատարել: Բացի այդ քրդերն ու հայերն իրենց գործունեության ոլորտներով ևս փոխլրացնում են միմյանց` հայերը զբաղվում են արհեստներով, առևտրով, մտավոր գործունեությամբ, քրդերը հիմնակում անասնապահությամբ, ծանր աշխատանքով: Այսինքն, իրենք մեզ են հարկավոր, մենք իրենց: Ի տարբերություն թուրքերի, որոնք մեզ համար խիստ վտանավոր են հենց պանթուրքիզմի գաղափարախոսությամբ: Նաև այս հարցում մենք ու քրդերը դաշնակիցներ ենք, քանի որ երկուսիս դիմաց կանգնած է միևնույն թշնամին:

ArmAr.am


Դիտել Regions, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն