Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն

Գեներալների «Դուդուկը»

Նոյեմբեր 23, 2011թ. 12:43

7Արդեն տևական ժամանակահատված է, ինչ մեր հայ գեներալներից երկուսը տարվա մի զգալի մասն անցկացնում են ծովափնյա Օդեսայում, այսպես ասած, հանգստանում են ռազմական լարված առօրյայից: Ընդ որում, դատելով «հանգստի» ծավալներից և դրանց վրա ծախսվող գումարներից, «ռազմական առօրյան» չափազանց լարված է:

Նախապես մեր քաջարի գեներալները Օդեսայում շրջել են մի քանի սպիտակ «Բրաբուսներով» ու խիստ զարմացել, որ իրենց շքեղության վրա ուշադրություն դարձնող չկա: Հետաքրքրվելով իմացել են, որ ուկրաինական այդ քաղաքում հիմա հարգի են լիմուզինները: Այժմ նրանք շրջում են լիմուզինով, որին ուղեկցում են նույն սպիտակ «Բրաբուսները»:

Սակայն սա հանգստի թեև խոսուն, բայց միայն արտաքին կողմն է: Կա նաև բովանդակայինը: Բանից պարզվում է` Օդեսայի ռեստորաններում մերոնք պարբերաբար մեծ գումարներ են ծախսել իրենց հանգստի վրա ու որոշել են ավելի խնայող լինել: Այս ազնիվ նպատակով բացել են իրենց սեփական ռեստորանը, և որպեսզի նույնիսկ հանգստի կարճատև շրջանում հայրենիքի կարոտը չխեղդի, այն անվանել են «Դուդուկ»: Կարելի է ենթադրել, որ այժմ գեներալական հանգիստը լիարժեք է` համեստ լիմուզինով, նույնքան համեստ «Բրաբուսներով» դեպ սեփական «ռազմակայան»` ռեստորան «Դուդուկ»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

ArmAr.am , idefacto.am


Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն