Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Տարածաշրջան

Սերժ Սարգսյան.«ԼՂՀ հակամարտությունը կրոնական բնույթ չի կրում»

Նոյեմբեր 28, 2011թ. 19:08

SargsyanԱյսօր Երեւանում տեղի է ունենում ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը: Իր բացման խոսքում Հայաստանի Հանրապետության  նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, եւ դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են:

«Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար միակ իրատեսական ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունների գործընթացն է: Հայաստանը հետեւողականորեն շարժվելու է այդ ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը որեւէ բարիք չի բերելու ոչ մեր հարեւան ժողովրդին, եւ ոչ էլ մեզ:

Նման խճճված ու բարդ խնդրի շուրջ բանակցությունները պահանջում են համբերություն եւ սկզբունքայնություն: Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, եւ դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են:

Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել եւս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները»,-ասել է նա:

«Այս կարեւորագույն լսարանի առջեւ Հայաստանի Հանրապետության անունից վերահաստատում եմ բոլոր նման արժեքները պահպանելու եւ, անհրաժեշտության դեպքում, վերականգնելու մեր հանձնառությունը: Մեր այդ քաղաքականության լավագույն ապացույցն է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնը զարդարող տասնութերորդ դարի հուշարձան հանդիսացող Կապույտ մզկիթը:

Խոսքիս այս հատվածն ամփոփելով` ողջունում եմ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ իրականացվող երկխոսությունը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի միջեւ: Շնորհակալ եմ այդ ջանքերի համար, որոնք նպաստում են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

ArmAr.am


Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն