Գլխավոր » Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադե.«Պատերազմը հարցի լուծում լինել չի կարող»

Նոյեմբեր 28, 2011թ. 19:12

pashazadeՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում Երևանում գտնվող Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել միջկրոնական համաձայնության դերն ամբողջ աշխարհում, կարևորել տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը և համոզմունք հայտնել, որ կրոնական առաջնորդները կարող են շատ մեծ դեր ունենալ այդ գործում: Սերժ Սարգսյանը ողջունել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ջանքերը՝ ուղղված երկխոսության միջոցով հակամարտության լուծմանն աջակցելուն:

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ ցանկացած քայլ դեպի խաղաղություն իրենց՝ կրոնական գործիչներին, շատ ուրախացնում է: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգևոր առաջնորդները պատրաստ են սատարել: Նա շեշտել է, որ Ադրբեջանի նախագահի հետ իր զրույցներում ևս բազմիցս նշել է, որ պատերազմը հարցի լուծում լինել չի կարող:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն