Վթարից հետո «Նաիրիտ»-ն արդեն սկսել է գործել
Հոկտեմբեր 1, 2009թ. 13:18
Մայիսի 14-ին «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարից հետո արդեն երկու օր է գործարանում սկսվել է վերագործարկման գործընցաթը: Գործարանի առաջին արտադրանքը պատրաստ կլինի միայն 15-20 օրից: Այս մասին հայտնեց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Նշվենք, որ վթարից հետո գործարանում ընթացել են վերանորոգման եւ վերագործարկման աշխատանքներ, ինչպես հրդեհից տուժած արտադրամասում, այնպես էլ ամբողջ գոծարանում: Այդ աշխատանքների համար ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 150 հազար ԱՄՆ դոլար: Ըստ Ա.Հարությունյանի, աշխատանքների դադարից հետո գործարանը շուկա չի կորցրել, արտադրանքն էլ իրացվել է պահանջարկի չափով:
Հ.Հ.












