Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Իրականում ի՞նչ սնունդ ենք մենք ուտում

Դեկտեմբեր 6, 2011թ. 20:46

cnundԽաչիկ Ստամբոլցյան.«Երկրի բնակչության աճով պայմանավորված` 20-րդ դարի 2-րդ կեսից գիտնականները սկսեցին «նվաճումներ» ներդնել սննդամթերքի ոլորտում: Օրինակ, սկսեցին հորմոնային կերով խթանել մսատու կենդանիների աճը: Հետո պարզվեց, որ հորմոնները, փոխանցվելով մարդուն, առաջացնում են հիվանդագին երևույթներ: Սակայն հորմոնների միջոցով սննդի աճի ավելացումը շահագրգռեց բիզնեսմեններին, գերշահույթների ստացումը դարձավ առաջնային` ինչ անել, որ շատ արտադրվի ու շատ վաճառվի: Եվ հորմոնային սնունդն ավելի տարածում ստացավ:

Օրինակ, նախկինում հացը Երևանում թխվում էր երկու անգամ` առավոտյան և երեկոյան: Մնացած 8 ժամերին այն հասունացվում էր: Սակայն մշակվեցին քիմիական նյութեր, բարելավիչներ, որոնք, խառնելով խմորին, շաղախել-թխելու տևողությունը կրճատեցին 8 ժամից հասավ մեկ ժամի: Այսինքն, մեկ հերթափոխի ընթացքում կարելի է 6-7 անգամ հաց թխել: Բայց իրականում «բարելավիչ» կոչվածը քիմիական նյութ է, որը օրգանիզմի վրա ծանր հետևանքներ է թողնում:

Այսօր ինչ է կատարվում մեզ մոտ. միսը մշակում են տարբեր նյութերով, որ երկար պահպանվի, գույնն ու երանգը թարմ երևալու համար էլ օգտագործում են հատուկ ներկանյութեր»:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն