Գրանտակերները վերահսկիչ են դարձել մեր գլխին
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը խիստ մտահոգված է մեր երկրում որոշ գրանտակեր հասարակական կազմակերպությունների գործունեությամբ. «Այն հասարակական կազմակերպությունները, որոնք իբրև իրավապաշտպան, անընդհատ դրամաշնորհայի գործունեություն են ծավալում, ինձ մոտ թողնում են կամ դրամաշնորհային կախվածության մեջ գտնվողի կամ պատվերի տակ գտնվողի տպավորություն: Ես ուզում եմ իմանալ, թե այդ կազմակերպությունները որտեղի՞ց, երբ և ո՞ւմից են գումարներ ստանում: Արդյոք, չկա՞ քողարկված ֆինանսավորում, արդյո՞ք նրանք, քաղաքացիական ինստիտուտների անվան տակ, քողարկված պահանջներ չեն ներկայացնում, կապված լինելով այլ երկրների անվտանգության ծառայությունների հետ»:
Դավիթ Ջամալյանը նկատում է, որ նման հ/կ-ները նախ իրենք պետք է հանրային վերահսկողության առարկա դառնան, և հետո միայն հավակնեն լինել հանրային վերահսկողության օղակներ: Հակառակ դեպքում ստացվում է կասկածելի անձինք եկել ու իրենց վերահսկիչ են կարգել մեր երկրում:
Արմինե Սիմոնյան












