«Հայաստանի քաղաքականությունը ծավալվում է միայն էլիտար խմբերի շրջանակում»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյան– « Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, իմ գնահատմամբ, ճահճացված է: Համաձայն եմ, որ հասարակությունն ու իշխանական վերնախավն իրարից կտրված են, բայց այսօր այդ երևույթը համաշխարհային խնդիր է. տեսեք ինչ է կատարվում Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր:
Ցավոք, համաշխարհային քաղաքականությունը, որի մի մասնիկն է նաև Հայաստանի քաղաքականությունը, արդեն 10 տարի է ինչ ծավալվում է միայն էլիտար խմբերի շրջանակում, և չի արտահայտում հասարակության պահաջները: Հայաստանում ևս նույնն է, երբ ամեն մի նախագահ ստեղծում է իր բյուրոկրատիան, դրանք քաղաքական, տնտեսական մոնոպոլիաներ են: Վերջիններս ամուր կառչած են առանցքին և իրենց գոյատևման ձևը տեսնում են հնարավորինս շատ իշխանական լծակներին տիրապետելու մեջ:
Եթե մեզ մոտ քաղաքական էլիտան ենթարկվում է փոփոխությունների, ապա հազվադեպ է լինում, որ փոփոխվեն տնտեսական մոնոպոլիստները, նրանք մշտապես մնում են նույնը: Իհարկե, եղան որոշները, որոնք դուրս մղվեցին, քանի որ շատ ակտիվ գտնվեցին ու համակարգը նրանց չհանդուրժեց:
Ստացվում է, որ ՀՀ-ում կայուն են մնում նրանք, ովքեր տիրապետում են տնտեսական համակարգին: Քաղաքագիտության մեջ դա կոչվում է էլիտար կաբալա, այսինքն, դա ձեր նշած եռանկյունին է, որից դուրս, գրեթե, անհնար է, որովհետև ֆինանսական ռեսուրսներին տիրապետող բյուրոկրատիան որևէ մեկին թույլ չի տալիս հայտնվել իր ներսում: կրկնում եմ, սա ներհայաստանյան երևույթը չէ:
Նույնը եղավ Վրաստանում. Պիտինա Իվանիշվիլին, որ հարուստ մարդ է, 12 տարի շարունակ բարեգործություն է արել: Այդ ժամանակ նա լավն էր, բայց երբ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրեց, ասացին` կզրկենք քաղաքացիությունից, կհայտարենք ագենտ, որովհետև նա դիպավ կաբալայի հիմքերին»:
ArmAr.am












