Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Զգուշացեք փնթի ու հարբած Ձմեռ պապիկներից

Դեկտեմբեր 8, 2011թ. 20:33

Ամանորյա միջոցառումներին ընդառաջ, Երեւանի քաղաքապետարանը կոչ է անում բնակիչներին` հեռու մնալ հակահիգիենիկ Ձմեռ պապիկներից: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում փոխանցեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյանը: Նրա խոսքով, դեպքեր են եղել, երբ Ձմեռ պապիկներն աշխատանքի ընթացքում գինովցած են եղել ու ոչ հիգիենիկ տեսք են ունեցել:

Կ. Մովսիսյանը նաեւ ավելացրեց, որ Ձմեռ պապիկները Երեւանի քաղաքապետարանում հավատարմագրվելու համար արդեն կարող են հայտ ներկայացնել: Սակայն ոչ բոլորի հայտերն են բավարարվում, քանի որ սկսած զգեստից, նրանք պետք է համապատասխանեն սահմանված չափանիշներին: Նրանց քաղաքապետարանի կողմից տրամադրվում է համապատասխան փաստաթուղթ, որի համաձայն միայն նրանք կարող են հանդես գալ որպես Ձմեռ պապ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն