Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կարևորվել է ՀՀ-Լիբանան երկկողմ տնտեսական համագործակցությունը

Դեկտեմբեր 8, 2011թ. 20:39

Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սըլեյմանին։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սաբունջյանը։

Այսօր տեղի է ունեցել նրան եւ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպումը։ Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել հատկապես երկկողմ տնտեսական համագործակցությունը, քանի որ առկա է մեծ ներուժ այն զարգացնելու համար:

Վրեժ Սաբունջյանին հետաքրքրում էր, թե Հայաստանում ինչպիսի ագրոարդյունաբերական ապրանքներ են թողարկվում եւ ցանկություն է հայտնել ստանալ ավելի մանրամասն տեղեկություններ` Հայաստանից Լիբանան այդ ապրանքների արտահանում կազմակերպելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը համաձայնելով նման համագործակցություն ծավալելու առաջարկի հետ իր հերթին հավելել է, որ ոչ միայն փոխադարձ արտահանումները, այլ նաեւ համատեղ ձեռնակությունների ստեղծումն ու երկկողմ ներդրումները կարող են լինել համագործակցության լավագույն օրինակ:

Սերգո Կարապետյանը նաեւ հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության վիճակը եւ համոզմունք հայտնել, որ այս տարվա տնտեսական ցուցանիշերում կգրանցվեն երկնիշ տվյալներ:

Լիբանանի արդյունաբերության նախարարն էլ տեղեկացրել է, որ Լիբանանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ստորագրել երկկողմ համագործակցության գործնական ծրագիր, ինչն ընդունվել է նախարար Կարապետյանի կողմից:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն