Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Արցախի Հանրապետության Անկախության 20-ամյակը տոնվել է Հնդկաստանում

Դեկտեմբեր 12, 2011թ. 13:11

02011 թվականի դեկտեմբերի 10-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ան-կախության հանրաքվեի օրը, հնդկահայ համայնքը և Կալկաթայի Հայոց մարդասի-րական ճեմարանը մեծ հանդիսությամբ տոնեցին Ղարաբաղի անկախության 20-ամյակը, որը կրում էր «Ղարաբաղ, ես քեզ սիրում եմ» խորագիրը՚:

Բեմահարթակում Մարդասիրականի սաները Արցախի հանդեպ ունեցած իրենց սերն արտահայտեցին հայրենասիրական մի շարք ստեղծագործություններով: Նըրանք ասմունքեցին Գուրգեն Գաբրիելյանի ՙՂարաբաղ՚, «Իմ Ղարաբաղ», Սիլվա Կապուտիկյանի «Ղարաբաղի բարբառը», «Հայոց բարդին» և այլ բանաստեղծություններ` նվիրված Արցախին, երգչախումբն էլ ներկայացրեց Կոմիտասի ՙԱռավոտ լուսաբեր՚ Ս. Սահակյանի «Գետաշեն», Ա. Հեքիմյանի «Ղարաբաղցին», Ռ. Ամիրխանյանի «Երկիր հայրենի», Ա. Սմբատյանի «Հայաստան» և հայրենասիրական այլ երգեր, պարախումբն էլ Ա. Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո պարեց հաղթական մի պար:

Ձեռնարկն ավարտվեց հնդկահայոց հոգևոր հովիվ, հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի օրհնության խոսքով: Հայր Սուրբը շնորհավորեց ներկաներին Արցախի անկախության առիթով և համայն հայության համար շատ թանկ համարելով Արցախի անկախությունը` ի մասնավորի ասաց. «Ղարաբաղի ազատագրումը և անկախության հռչակումը բացառիկ պատմական կարևորություն և նշանակություն ունի աշխարհասփյուռ հայության համար: Ցեղասպանություն ապրած և հայրենազրկված ժողովրդի միջից Ղարաբաղյան հաղթանակով պարտվողի և կորցնողի կարծրատիպը մեկընդմիշտ ջնջվեց: Մեր մեջ բույն դրած նահատակ հայի կերպարը խորտակվեց, և փարոսի նման հառնեց հաղթող, պահանջատեր հայը` Միացյալ Հայաստանի տեսլականով:

Տակավին վաղ է հաղթանակի գինով արբենալ: Մութ ամպերը ամբողջությամբ դեռ չեն հեռացել հայրենի մեր երկնակամարից: Արյան գնով պատերազմում ձեռք բերած հաղթանակը պետք է ամրագրել քրտնքի` տնտեսական պատերազմում, որը պարտք ու պարտավորություն է յուրաքանչյուր հայի համար…՚:

00Օրվա առիթով Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչությունը կազմակերպել էր տոնական հյուրասիրություն:


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն